Բաժիններ՝

Ուկրաինայում առատ ձյան պատճառով հոսանքազրկվել է ավելի քան 160 բնակավայր

Ռուսական РИА Новости լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ուկրաինայում առատ ձյան պատճառով շարունակում է հոսանքազրկված վիճակում մնալ ավելի քան 160 բնակավայր: Այս մասին հայտնել է Ուկրաինայի ԱԻՆ-ը:

Երեկ հոսանքազրկվել էր 600 բնակավայր: Դրանցում աշխատում են մասնագետները՝ էլեկտրաէներգիայի մատակարարումը վերականգնելու համար: Ուկրաինայի պետական նշանակության ավտոճանապարհներն անցանելի վիճակում են, Կիևի խճուղիներում իրավիճակը հանգիստ է՝ թեև նախօրեին կաթվածահար էր եղել քաղաքի երթևեկությունը:

Ուկրաինայի հիդրոմետի տվյալներով՝ ավելի քան 100 տարվա ընթացքում առաջին անգամ Ուկրաինայում ցիկլոնի հետևանքով հանգստյան օրերին տեղացել են մեկ ամսվա չափ տեղումներ: Առավել ծանր իրավիճակ է ստեղծվել Կիևում և մի շարք շրջաններում: Երկուշաբթին Ուկրաինայում հայտարարվել է ոչ աշխատանքային օր:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մարտ 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Փետրվար   Ապրիլ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031