Աղվան Հովսեփյանը պաշտոնանկ է արել Երևանի դատախազին
Shamshyan.com-ի տեղեկություններով՝ այսօր՝ մարտի 24-ին, ՀՀ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանի հրամանով աշխատանքից ազատվել է Երևան քաղաքի դատախազ Հրաչյա Բադալյանը:
Աղբյուրին չի հաջողվել ճշտել լուրի հավաստիությունը, քանի որ գլխավոր դատախազության պատասխանատուները չեն պատասխանել հեռախոսազանգերին: