Բաժիններ՝

Այսօր Կարլսեն – Արոնյան պարտիայով կմերկնարկի Հավակնորդների մրցաշարի 2-րդ շրջանը

Այսօր Լոնդոնում ընթացող աշխարհի չեմպիոնի կոչման հավակնորդների մրցաշարի 8-րդ տուրով մեկնարկում է մրցաշարի 2-րդ շրջանը։

Այսօր տեղի կունենա մրցաշարի ամենավճռորոշ պարտիաներից մեկը. Հայաստանի ուժեղագույն գրոսմայստեր Լևոն Արոնյանը, ով առաջին հորիզոնականը 5 միավորով կիսում է նորվեգացի Մագնուս Կարլսենի հետ, սև խաղաքարերով կմրցի հենց նրա՝ Կարլսենի հետ։

Մյուս խաղատախտակների վրա միմյանց հետ կմրցեն Ռաջաբով – Գելֆանդ, Կրամնիկ – Սվիդլեր և Գրիշչուկ – Իվանչուկ զույգերը։

Հիշեցնենք, որ Հավակնորդների մրցաշարի առաջին տուրի Արոնյան – Կարլսեն հանդիպումը խաղաղ ելք է ունեցել։

Կարդացեք նաև

Մարզական լրահոսն ապահովում է SportArmenia.com

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս