Վահագն Խաչատուրյանի գլխավորած պատվիրակությունը ժամանեց Էրբիլ

Վահագն Խաչատուրյանի գլխավորած պատվիրակությունը ժամանեց Էրբիլ։ Օդանավակայանում նախագահին դիմավորեց Իրաքյան Քուրդիստանի նախագահ Նեչիրվան Բարզանին:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ի թղթակիցը, Էրբիլում ՀՀ նախագահը հանդիպումներ կունենա Իրաքյան Քուրդիստանի շրջանի պատվավոր նախագահ Մասուդ Բարզանիի, նախագահ Նեչիրվան Բարզանիի, փոխվարչապետ Քուբաթ Թալաբանիի հետ։

Վահագն Խաչատուրյանը կայցելի նաև Էրբիլի պատմական միջնաբերդ, շրջայց կկատարի Աինկավայի հայկական եկեղեցում։

Այցի ավարտին ՀՀ նախագահը կհանդիպի Իրաքյան Քուրդիստանի հայկական համայնքի ներկայացուցիչների հետ։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Փետրվար 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունվար   Մարտ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
26272829