Իսպանիայում 470 կգ հաշիշ են հայտնաբերել կենդանիներ փոխադրող ավտոմեքենայի քարշակում
Իսպանիայի ազգային ոստիկանությունն առգրավել է մոտ 470 կգ հաշիշ, որը թաքցված է եղել կենդանիներ տեղափոխող քարշակում։ Այս մասին տեղեկանում ենք ՏԱՍՍ գործակալությունից։
Նշվում է, որ ըստ թագավորության իրավապահ մարմինների տեղեկատվության՝ թմրանյութը հայտնաբերվել է Ալմերիայի նահանգում (Անդալուսիայի Ինքնավար Համայնք)։ Հաշիշը թաքցված է եղել կրկնակի հատակով քարշակում։ Բեռը տեղափոխող մեքենան հաշվառված է եղել Նիդեռլանդներում։
Ոստիկանները ձերբակալել են ավտոմեքենայի վարորդին: Հետաքննությունը շարունակվում է թմրամիջոցների առևտրին մասնակցող մյուս անձանց հայտնաբերելու նպատակով: