Հատիկավոր կակաոյի բորսայական գների նոր ռեկորդ է սահմանվել
Հատիկավոր կակաոյի համաշխարհային գները հասել են նոր գնային առավելագույնի, երբ այս շաբաթ Intercontinental Exchange բորսայում սակարկությունների ընթացքում դրանք մեկ տոննայի դիմաց բարձրացել են մինչև 6929 դոլար:
Նշվում է, որ ըստ Ecofin գործակալության՝ տարեսկզբից հատիկավոր կակաոյի գնի աճը տարեկան հաշվարկով կազմել է 54,4 %։
Այսպիսով, հատիկավոր կակաոն գնաճով համաշխարհային առաջատարն է դարձել գյուղատնտեսական ապրանքների շրջանում։
Հատիկավոր կակաոյի լայն պահանջարկը պահպանվում է, քանի որ թրեյդերները մտահոգված են, որ Գանայում և Կոտ դ’Իվուարում վատ բերքի պատճառով կակաոյի պակաս կարող է դիտվել: Հատիկավոր կակաոյի դեֆիցիտն այս տարի գնահատվում է 350 հազար տոննա։