51-ամյա տղամարդը շինարարական աշխատանքներ իրականացնելիս ընկել է և մահացել
Մարտի 23-ին, ժամը 12.48-ին տեղեկատվություն է ստացվել, որ Նոր Նորքի 4-րդ զանգվածի Բակունցի 1-ին նրբանցքում` սպորտդպրոցում, շինարարական աշխատանքներ իրականացնելիս, 1962 թ. ծնված Ն. Մանուկյանն ընկել է մոտ 3 մետր բարձրությունից: Վերջինս տեղափոխվել է «ՍԲ. Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն, որտեղ և մահացել է: