Իրանն ավելի քան 50 տոկոսով մեծացրել է նավթի արտահանումը Չինաստան
Al-Jazeera հեռուստաալիքի փոխանցմամբ՝ Չինաստանը զգալիորեն մեծացրել է իրանական նավթի ներկրումը՝ չնայած Իրանի դեմ սահմանված միջազգային պատժամիջոցների: Այս մասին են վկայում Չինաստանի մաքսային ծառայության տվյալները:
2013 թվականի փետրվարին Չինաստանը ներկրել է 81 տոկոսով ավելի շատ հումք, քան 2012 թվականի փետրվարին: Այս տարվա փետրվարին Չինաստանը 68 տոկոսով ավելացրել է նավթի ներկրումը՝ նախորդ տարվա փետրվարի հետ համեմատ:
2013 թվականի փետրվարին Չինաստանն օրական Իրանից գնել է 521.330 բարել նավթ, իսկ հունվարին՝ 309.906 բարել: Մինչդեռ 2012 թվականի փետրվարին Չինաստանն օրական ներկրել է 288.576 բարել իրանական նավթ: