Տեղ գյուղի մոտակայքում երկու ադրբեջանցի զինծառայող անցել է սահմանը, որից մեկը բռնվել է, մյուսը՝ փախել. Մեսրոպ Առաքելյան
Այսօր առավոտյան Տեղ գյուղի մոտակայքում երկու ադրբեջանցի զինծառայող անցել է սահմանը, որից մեկը բռնվել է, մյուսը փախել է։ Այս մասին հայտնում է «Ապրելու երկիր» կուսակցության անդամ Մեսրոպ Առաքելյանը։
«Գիշերը նաև կրակոցներ են եղել ադրբեջանական կողմից, այս պահին իրավիճակը հանգիստ է»,- գրել է նա։