Լևոն Զուրաբյանն արգելո՞ւմ է ՀԱԿ ակտիվիստ կանանց այցելել Րաֆֆի Հովհաննիսյանի հանրահավաքին

ԱԺ ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանն արգելում է Սարյանի պուրակի կանանց այցելել Ազատության հրապարակ` նախագահի  նախակին թեկնածու Րաֆֆի Հովհաննիսյանի  որևէ միջոցառման:

168.am-ի հետ զրուցած կանայք նշում էին, որ Լևոն Զուրաբյանը հայտարարել է, թե  2008թ. Րաֆֆի Հովհաննիսյանը չէր սատարում Լևոն Տեր-Պետրոսյանին, հիմա էլ իրենք չպետք է որևէ կերպ մասնակցեն Րաֆֆի Հովհաննիսյանի միջոցառումներին: Լևոն Զուրաբյանին խիստ հավատարիմ ակտիվիստ կանայք հենց այդպես էլ վարվում են: «Կարգազանցներին» էլ արդեն պուրակում «վատ» աչքով են նայում, թեև Ազատության հրապարակ Լևոն Տեր-Պետրոսյանի կողմնակից կանանցից շատերը ոչ թե այցելում են` հավատալով Րաֆֆի Հովհաննիսյանին և նրա ղեկավարած շարժման հաջողությանը, այլ` տեսնելու, թե ովքեր են այցելում նրան և ինչ մթնոլորտ է տիրում հրապարակում:

Տեսանյութեր

Լրահոս