Վահե Ղալումյանն ու Արմեն Գևորգյանը կգործուղվեն Մոսկվա՝ ՌԴ-ում կայանալիք նախագահական ընտրություններին դիտորդական առաքելություն իրականացնելու համար
Հայաստանի Հանրապետության ԱԺ պատգամավորներ Վահե Ղալումյանն ու Արմեն Գևորգյանը 2024 թվականի մարտի 14-18-ը կգործուղվեն Մոսկվա՝ ՌԴ-ում կայանալիք նախագահական ընտրություններին դիտորդական առաքելություն իրականացնելու համար:
«Արմենպրես»-ի փոխանցմամբյս մասին ասված է ՀՀ ԱԺ նախագահի ստորագրած կարգադրության մեջ:
Վահե Ղալումյանը ներկայացնում է «Քաղաքացիական պայմանագիր, Արմեն Գևորգյանը՝ «Հայաստան» խմբակցությունը:
ՌԴ նախագահի ընտրությունները նշանակված են 2024 թ․ մարտի 17-ին։