«Մերսեդես»-ի վարորդը Վանաձորում վրաերթի է ենթարկել 43-ամյա կնոջը և 13-ամյա երեխաների
Այսօր՝ մարտի 23-ին, վրաերթ է տեղի ունեցել Լոռու մարզում։ Ժամը 11։00-ի սահմաններում Վանաձոր քաղաքի Մյասնիկյան 1-ին շենքի բնակիչ, 27-ամյա Արսեն Հարությունյանը, վարելով Mercedes ML մակնիշի 09 MM 010 համարանիշի ավտոմեքենան, Վանաձոր քաղաքի Տիգրան Մեծի և Մյասնիկյան փողոցների խաչմերուկում վրաերթի է ենթարկել Վանաձոր քաղաքի բնակիչներ, 43-ամյա Ժենյա Բարսեղյանին, 13-ամյա Մարիամ Բարսեղյանին և 13-ամյա Անահիտ Խառատյանին։ Այս մասին տեղեկացնում է shamshyan.com-ը:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վարորդը փախուստի չի դիմել, իսկ վրաերթի ենթարկվածները տեղափոխվել են Վանաձորի հիվանդանոց, սակայն նրանց կյանքին և առողջությանը վտանգ չի սպառնում և ըստ տեղեկությունների՝ նրանք հրաժարվել են հիվանդանոցում պառկելուց։
Դեպքի վայր են ժամանել Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 5-րդ վաշտի աշխատակիցները՝ վաշտի հրամանատար Վարդան Նարգիզյանի, հրամանատարի տեղակալ Մարտիկ Բալայանի գլխավորությամբ։
Փաստի առթիվ ոստիկանության քննչական գլխավոր վարչության Լոռու մարզի քննչական բաժնի Վանաձորի քննչական բաժանմուքնում նյութեր են նախապատրաստվում։