Բաժիններ՝

Հութիները վնասել են չորս ստորջրյա մալուխներ, որոնք կապում են Եվրոպան և Ասիան. Globes

Եմենյան ​​«Անսար Ալլահ» շարժման հութի խռովարարները Կարմիր ծովում վնասել են չորս միջազգային ստորջրյա մալուխներ, որոնք կապում են Ասիան, Եվրոպան և Աֆրիկան: Այդ մասին հաղորդում է իսրայելական Globes պարբերականը։

Ըստ լրատվամիջոցի տեղեկատվության՝ Կարմիր ծովում հութիների հարձակումների հետևանքով վնասվել են չորս կապի մալուխներ, որոնք ծովի հատակով անցկացված են Սաուդյան Արաբիայի և Ջիբութիի միջև։ Հարձակումները լուրջ խափանումների են հանգեցրել ինտերնետ կապի աշխատանքում Պարսից ծոցի երկրներում և Հնդկաստանում:

Ըստ մասնագետների գնահատման՝ պատճառված վնասը կրիտիկական չէ, քանի որ մյուս մալուխները գործում են անխափան։ Պարբերականի տվյալներով՝ կապի վնասված գծերի վերականգնման համար կպահանջվի առնվազն երկու ամիս։

Գազայի հատվածում հակամարտության սրումից հետո «Անսար Ալլահ» շարժումը հայտարարել է, որ հարվածներ է հասցնելու Իսրայելի տարածքին և նրա հետ կապված նավերին թույլ չի տալու անցնել Կարմիր ծովի և Բաբ էլ Մանդեբի նեղուցի ջրերով, մինչև պաղեստինյան անկլավում Իսրայելի ռազմական գործողությունները չդադարեն: 2023 թ․ նոյեմբերի կեսերից հութիները գրոհել են տասնյակ քաղաքացիական նավերի վրա Կարմիր ծովում և Ադենի ծոցում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս