Բաժիններ՝

23-ամյա Մարտուն Փ.-ն հայտնաբերվել և ներկայացվել է դատարան

ՆԳՆ ոստիկանության Տարոնի բաժնի քրեական հետախույզներն ու համայնքային ոստիկանները փետրվարի 26-ին Վանաձոր քաղաքի Մխիթար Գոշի փողոցում հայտնաբերել և բաժին են տեղափոխել 23-ամյա Մարտուն Փ.-ին, որը ոստիկանության Թումանյանի բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 344-րդ հոդվածի (Տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքից զրկված կամ այդ իրավունքը կասեցված անձի կողմից տրանսպորտային միջոցներ վարելը կամ այդ անձի կամ տրանսպորտային միջոցներ վարելու իրավունք չունեցող անձի կողմից հարբած (ոչ սթափ) վիճակում տրանսպորտային միջոց վարելը կամ սթափության վիճակի զննություն անցնելուց հրաժարվելը կամ խուսափելը) 2-րդ մասի մեղադրանքով: Նա ներկայացվել է դատարան:

Խափանման միջոցը՝ կալանք:

Հայտնաբերման մասին հայտնվել է հետախուզումը նախաձեռնողին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Փետրվար 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունվար   Մարտ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
26272829