Նիկոլ Փաշինյանը հանդիպումներ կունենա Հունաստանի նախագահի, վարչապետի և խորհրդարանի նախագահի հետ

Նիկոլ Փաշինյանը տիկնոջ՝ Աննա Հակոբյանի հետ ժամանել են Հունաստան: Այս մասին տեղեկացրել է վարչապետի մամուլի քարտուղար Նազելի Բաղդասարյանը՝ «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի իր էջում կատարած գրառման միջոցով:

Նիկոլ Փաշինյանը տիկնոջ՝ Աննա Հակոբյանի հետ, աշխատանքային այցով մեկնել է Հունաստան:

Այցի շրջանակում նախատեսված են Փաշինյանի հանդիպումները Հունաստանի նախագահ Կատերինա Սակելլարոպուլուի, վարչապետ Կիրիակոս Միցոտակիսի և խորհրդարանի նախագահ Կոնստանտինոս Տասուլասի հետ:

Տեսանյութեր

Լրահոս