 
                        Զայրացած ֆերմերները ներխուժել են Փարիզի գյուղատնտեսական տոնավաճառ՝ պահանջելով Մակրոնի հրաժարականը
 
                                    Ֆրանսիացի ֆերմերների մի խումբ ներխուժել է Փարիզի գյուղատնտեսական տոնավաճառ՝ երկրի նախագահ Էմանուել Մակրոնի նախատեսված այցից առաջ: Այս մասին հայտնում է France 24-ը։
Տոնավաճառում տասնյակ ոստիկանների բախվելով՝ ֆերմերները սուլել են և բղավել անվայելուչ խոսքեր, պահանջել Մակրոնի հրաժարականը։
Բախումների ընթացքում ոստիկանությունը ձերբակալել է մեկ մարդու:
Ֆերմերները բողոքում են ամբողջ Եվրոպայում՝ պահանջելով եկամուտների բարձրացում:
 
  
  
  
 
                                    
 
                         
                         
                         
                         
                         
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                    
 
                         
                         
                         
                        