Դեռևս ամենամեծ սպառնալիքը համարում եմ Ադրբեջանի կողմից ագրեսիայի փորձը. Ջոնի Մելիքյան

Ադրբեջանի կողմից ագրեսիայի հավանականությունը շատ մեծ է, դեռևս ամենամեծ սպառնալիքը համարում եմ այդ ագրեսիայի փորձը, ուստի պայթյունավտանգ իրավիճակում ենք։

Այս մասին 168.am-ի հետ զրույցում ասաց վրացագետ Ջոնի Մելիքյանը՝ անդրադառնալով Հայաստան-ՀԱՊԿ սառեցված հարաբերությունների մասին հարցին ու դրանից բխող խնդիրներին։

«Տարածաշրջանում ես չեմ տեսնում դեռևս ինչ-որ փոփոխություն։ ՀԱՊԿ-ի հետ հարաբերությունների սառեցումը նորություն չէր, մեկ տարվա ընթացքում Հայաստանը ՀԱՊԿ-ի նիստերին չայցելելով և դեսպան չնշանակելով՝ դիրքորոշում ցույց է տալիս։

Շատ-շատ բան ուկրաինական պատերազմի սցենարներից է կախված, որը քիչ թե շատ արդեն պարզեցնում է իրավիճակը, որ կա միտում, որ, ի վերջո, պետք է սառեցվի։ ԱՄՆ ընտրություններից հետո որոշ գործընթաց պետք է սկսել, որն իր ազդեցությունը կունենա մեր տարածաշրջանում, ուստի մինչև այդ տեսնենք՝ ինչ կլինի մեր տարածաշրջանում, որը պայթյունավտանգ իրավիճակում է»,- ասաց Մելիքյանը:

Մանրամասները՝ տեսանյութում։

 

Տեսանյութեր

Լրահոս