Բաց նամակ ՀՀ գլխավոր դատախազին

Կարապետ Պողոսյանը գրում է. «Բաց նամակ ՀՀ գլխավոր դատախազին

Տիկին Վարդապետյան, 2024 փետրվարի 21֊ին ՌԴ մայրաքաղաք Մոսկվայում ձերբակալվել, ապա Բաքվին է հանձնվել դեռևս 2020թ սեպտեմբերի 29֊ից ՀՀ կողմից հետախուզվող ռազմական հանցագործության մեջ մեղադրվող Քամիլ Զեյնալլին, դեպքի հետ կապված խնդրում եմ հանրությանը տալ հետևյալ պարզաբանումները

▪️Արդյո՞ք Զեյնալլի նկատմամբ ՀՀ դատախազությունում դեռևս առկա է նախաձեռնված քրեական վարույթը, թե ինչ որ հանգամանքներում նրա նկատմամբ նախաձեռնված քր. վարույթը կասեցվել է

▪️ Անձամբ Ձեր և ՀՀ ԱԳՆ կողմից արդյո՞ք իրականացվել են բավարար գործողություններ, որպեսզի հանցագործության մեջ կասկածվողը տեղափոխվեր Հայաստան

▪️Հայաստանի հանրությունը արդյո՞ք կարող է վստահ լինել, որ Զեյնալլին ռուսական կողմը չի արտահանձնել ադրբեջանին Ձեր և Ձեր վարչապետի գրավոր կամ բանավոր համաձայնությամբ

Հ.Գ

Ձեր ղեկավարած կառուցի պաշտոնական ֆեյսբուքյանը էջը ինձ արգելափակել է, որ իմ գրառումներում ձեզ չնշեմ, բացե’ք, ամո’թ»:

Տեսանյութեր

Լրահոս