Բաժիններ՝

Երևանի «Արարատ»-ը նոր գլխավոր մարզիչ ունի

Երևանի «Արարատ» ֆուտբոլային ակումբի գլխավոր մարզիչ է նշանակվել Տիգրան Եսայանը:

Այս մասին հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը:

51-ամյա մասնագետը նախկինում և՛ որպես ֆուտբոլիստ, և՛ որպես մարզիչ պաշտպանել է «Արարատ»-ի գույները:

Որպես մարզիչ նա աշխատել է նաև «Կոտայք»-ում, «Արցախ»-ում, «Ուրարտու»-ում, «Ալաշկերտ»-ում, «Գանձասար»-ում և «Նոա»-ում:

Հիշեցնենք, «Արարատ»-ն իր հաջորդ հանդիպումն անցկացնելու է փետրվարի 24-ին՝ Հանրապետական մարզադաշտում հյուրընկալելով «Վեստ Արմենիային»:

Հայաստանի ֆուտբոլի առաջնության երկրորդ հատվածը կմեկնարկի փետրվարի 22-ին: Ներքին առաջնության 20-րդ տուրից հետո մրցաշարային աղյուսակի առաջատարը 48 միավորով «Փյունիկ»-ն է: Երկրորդ և երրորդ տեղերը զբաղեցնում են «Նոա»-ն և «Արարատ-Արմենիա»-ն, որոնք ունեն 42-ական միավոր: 4-րդ տեղում «Ուրարտու»-ն է, որը հավաքել է 34 միավոր: 32 միավոր ունի «Ալաշկերտ»-ը: Այնուհետ միմյանց հաջորդում են ԲԿՄԱ-ն, «Արարատ»-ը, «Վեստ Արմենիա»-ն, «Վան»-ը, «Շիրակ»-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս