Աֆղանստանում սողանքի հետևանքով առնվազն 25 մարդ է զոհվել
Աֆղանստանի արևելքում գտնվող Նուրիստան նահանգում սողանքի հետևանքով առնվազն 25 մարդ է զոհվել։ Այս մասին տեղեկանում ենք ՏԱՍՍ գործակալությունից։
Նշվում է, որ ըստ տեղի լրատվամիջոցների՝ ներկայում փլատակներից դուրս են բերվել տեղի 25 զոհված բնակիչների մարմիններ, զոհերի մեծ մասը կանայք և երեխաներ են։ Նա նշել է, որ մարդիկ կարող են մնացած լինել տների փլվածքների տակ։
Ընդհանուր առմամբ, ավերվել է մոտավորապես 25 տուն, որոնողափրկարարական աշխատանքները շարունակվում են։
Սողանքը տեղի է ունեցել լույս փետրվարի 19-ի գիշերը, դրա պատճառը կարող էին լինել ձյան տևական տեղումները։