Բաժիններ՝

Պապուա Նոր Գվինեայում միջցեղային բախումների զոհերի թիվը հասել է 64-ի

Պապուա Նոր Գվինեայի կենտրոնական Էնգայի նահանգում միջցեղային բախումների հետևանքով զոհերի թիվը հասել է 64-ի:

Ոստիկանության տվյալներով՝ փետրվարի 19-ին աշխատակիցներին հաջողվել է հայտնաբերել ցեղերի զինված առճակատման հետևանքով զոհվածների ևս 11 դի։ Դրանով զոհերի ընդհանուր թիվը հասնում է 64-ի։

Ոստիկանությունը հաստատել է, որ Էնգայում բախումները «շարունակվող պայքարն են ամբուլին և սիկին ցեղերի և նրանց դաշնակիցների միջև»:

«Զինված հակամարտությունն սկսվել է կիրակի օրը՝ փետրվարի 18-ին, տեղի ժամանակով մոտ 16:00-ին։ Մասնակիցները կիրառել են հրազեն՝ SLR, AK-47 ինքնաձիգներ, M4, AR-15, M16 հրացաններ, ինչպես նաև պոմպային հրացաններ և տնայնագործական արտադրության հրազեն», – նշել է նահանգի ոստիկանության կոմիսարի օգնական Սամսոն Կուան։

Գերատեսչությունում նաև նշել են, որ միջադեպի վայրում զոհվածների և վիրավորների որոնման գործողությունը շարունակվում է, և ոստիկանությունը կարծում է, որ «կգտնվեն ևս մի քանի զոհվածների դիեր»։ Ոստիկանությունը վիրավորների թվի մասին տվյալներ դեռ չի հաղորդել։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս