Գագիկ Ջհանգիրյան. Ես հո սուրճի բաժակ նայող չեմ, որ գուշակություններ անեմ
Այսօր ԱԺ ճեպազրույցում ՀԱԿ խմբակցության պատգամավոր Գագիկ Ջհանգիրյանը՝ պատասխանելով հարցին, թե հավատո՞ւմ եք, որ այս ընտրությունները կլինեն ազատ, արդար, թափանցիկ, ասաց, թե ինքը հավատում է միայն Աստծո գոյությանը:
Նրա խոսքով՝ իրենց քաղաքապետի թեկնածուն` Երևանի նախկին քաղաքապետ Վահագն Խաչատրյանը, քաղաքը ղեկավարելու լավ փորձ ունի: Հարցին, թե քանի՞ տոկոս հավաքելու հավանականություն ունեք , Գ. Ջհանգիրյանը պատասխանեց. «Ես հո սուրճի բաժակ նայող չեմ, որ գուշակություններ անեմ»:
ՀԱԿ պատգամավորը ճեպազրույցների սենյակից դուրս եկավ 5 րոպե շուտ՝ ասելով, թե ինքը ճեպազրույցին հատկացվող իրենց ժամանակից 5 րոպե խնայել է, ապա ավելացրեց. «Դե պիտի հարց ունենային տալու, ես հո « Օրինաց երկիրը» չե՞մ, որ երեք ժամ լոլո կարդամ»: