Բաժիններ՝

Ծանրամարտի ԵԱ-ի մրցումային 6-րդ օրը Հայաստանն ունի մեկ մասնակից

Բուլղարիայի մայրաքաղաք Սոֆիայում ընթացող ծանրամարտի Եվրոպայի առաջնության մրցումային 6-րդ օրը պայքարի մեջ կլինի Հայաստանի մեկ ներկայացուցիչ:

«Արմենպրես»-ի թղթակցի հաղորդմամբ` «Սոֆիա» արենայում ընթացող Եվրոպայի վարկանիշային առաջնության հերթական օրը Հայաստանի հավաքականից մեդալների համար կպայքարի 89 կգ քաշային Անդրանիկ Կարապետյանը: Այն կմեկնարկի Երևանի ժամանակով 19:00-ին:

Մինչ այս Հայաստանի հավաքականից Եվրոպայի առաջնության ոսկե մեդալակիրներ են դարձել 55 կգ քաշային Ալեքսանդրա Գրիգորյանը և 67 կգ քաշային Գոռ Սահակյանը:

Վարվառա Հայրապետյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս