Բաժիններ՝

Մոսկվայում անցկացվում է համաժողով՝ ԱՊՀ-ի, Ասիայի, Աֆրիկայի, Լատինական Ամերիկայի ներկայացուցիչների մասնակցությամբ

Աֆրիկայի, Ասիայի, ԱՊՀ-ի, Մերձավոր Արևելքի, Լատինական Ամերիկայի և Եվրոպայի երկրների առաջատար քաղաքական ուժերի պատվիրակները հավաքվում են «Հանուն ազգերի ազատության» համաժողովի հանդիսավոր բացմանը Մոսկվայի Միությունների տան սյունազարդ դահլիճում: Այդ մասին հաղորդում է ՏԱՍՍ գործակալությունը:

Միջոցառմանը նաև ժամանել է Կենտրոնաֆրիկյան Հանրապետության (ԿԱՀ) նախագահ Ֆաուստեն Արքանժ Տուադերան, որը կմասնակցի համաժողովի լիագումար նիստին և հանդիպում կունենա ՌԴ անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևի հետ։

Համաժողովի միջոցառումներին հավաքվել են մոտ 400 պատվիրակներ։ Նրանք կքննարկեն պետությունների ինքնիշխան գործերին միջամտության, նեոգաղութատիրական ապակառուցողական գործելակերպին հակազդման, քաղաքական, ֆինանսատնտեսական, տեղեկատվական և այլ ոլորտներում անկախության հարցեր։

Սա «Հանուն ազգերի ազատության» գաղութատիրության արդի գործելակերպերի դեմ պայքարի կողմնակիցների առաջին միջազգային միջկուսակցական համաժողովն է:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս