Բաժիններ՝

Պատրուշևն անհրաժեշտ է համարում ՀԱՊԿ-ի և ՇՀԿ-ի շրջանակներում սահմանային անվտանգության լրացուցիչ միջոցների ստեղծումը

Անհրաժեշտ է ՀԱՊԿ-ի և ՇՀԿ-ի շրջանակներում սահմանային անվտանգության լրացուցիչ միջոցներ մշակել հավաքական ջանքերի միջոցով՝ հակազդելու Աֆղանստանից նրա հարևան երկրներին ուղղված սպառնալիքներին: Այս մասին հայտարարել է Ռուսաստանի անվտանգության խորհրդի քարտուղար Նիկոլայ Պատրուշևը՝ ելույթ ունենալով Բիշքեկում անվտանգության խորհուրդների քարտուղարների՝ Աֆղանստանի խնդիրներին նվիրված հանդիպմանը։

Պատրուշևն ընդգծել է, որ Աֆղանստանում անկայուն իրադրությունը կապված է «Արևմուտքի կողմից աջակցվող» միջազգային ահաբեկիչների գործունեության հետ։

«Հաշվի առնելով բոլոր թվարկված սպառնալիքներն Աֆղանստանի ուղղությունից՝ պահանջվում է մեր երկրներ անկայունության արտահանմանը հակազդելու միջոցների նախապես ընդունում: Ակնհայտ է, որ այս խնդրի համալիր լուծումը կարող են ապահովել, առաջին հերթին, հավաքական ջանքերը, ամենից առաջ ՀԱՊԿ-ի և ՇՀԿ-ի շրջանակներում», – ասել է Պատրուշևը։

ՌԴ անվտանգության խորհրդի քարտուղարը թվարկել է որոշ կոնկրետ քայլեր, որոնց, նրա խոսքով, «կարևոր է հատուկ ուշադրություն դարձնել»։ Առաջին հերթին դա «սահմանային անվտանգության ոլորտում լրացուցիչ միջոցառումների մշակումն է, տեղեկատվության փոխանակումն ահաբեկչական կազմակերպությունների և նրանց կողմնակիցների գործունեության մասին, համագործակցությունը՝ ահաբեկչության ֆինանսավորման, ինչպես նաև թմրամիջոցների ապօրինի շրջանառության աղբյուրների և ուղիների բացահայտման և վերացման նպատակով»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս