Amnesty International-ը մարտին Ադրբեջանում ձերբակալված 4 երիտասարդին ճանաչել է «խղճի բանտարկյալներ»

Ադրբեջանական Turan լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Amnesty International (AI) միջազգային իրավապաշտպան կազմակերպությունը NIDA քաղաքացիական շարժման ձերբակալված երիտասարդ չորս ակտիվիստի ճանաչել է «խղճի բանտարկյալ» և պահանջել է անհապաղ ազատել նրանց:

AI-ն իր այդ կոչն ուղղել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին ու գլխավոր դատախազ Զաքիր Գարալովին: NIDA-ի ակտիվիստներից 3-ը ձերբակալվել են մարտի 7-ին՝ մարտի 10-ին Բաքվում պլանավորված բողոքի ակցիայից առաջ: Իսկ NIDA-ի չորրորդ անդամին ձերբակալել են մարտի 14-ին:

Նրանց բոլորի հանդեպ որպես խափանման միջոց է ընտրվել եռամսյա կալանքը: Ձերբակալվելուց հետո նրանք զրկվել են փաստաբան ընտրելու հնարավորությունից և հարցաքննվել են պետական փաստաբանների ներկայությամբ:

Տեսանյութեր

Լրահոս