Օջալանի խոսքերին պետք է հաջորդեն կոնկրետ գործողություններ. Թուրքիայի ներքին գործերի նախարար
Թուրքական Anadolu լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Թուրքիայի ներքին գործերի նախարար Մուամեր Գյուլերը մեկնաբանել է քուրդ առաջնորդ Աբդուլլահ Օջալանի պատմական կոչը, որը երեկ ընթերցվել է Դիարբեքիրում.
«Օջալանի հայտարարությունը դրական գործոն է, սակայն այն պետք է ամրագրվի գործողություններով: Օջալանի ուղերձն ապացուցում է, որ սկսվել է խաղաղությունը, սակայն պետք է սպասել մինչև այդ գործընթացն սկսվի իրականացվել:
Դիարբեքիրի հանրահավաքի ժամանակ չի երևացել Թուրքիայի գեթ մեկ դրոշ: Դա ապացուցում է այն, որ դեռ պետք է հասնել խաղաղությանը»: