ՀԷՑ-ի գլխավոր տնօրենը պարզաբանել է պլանային հոսանքազրկումների պատճառը
Էլեկտրաէներգիայի պլանային անջատումներն իրականացվում են էլեկտրակայանների վերակառուցմանը, փոխարինմանը միտված ներդրումային ծրագրերի շրջանակներում և տեղային վթարների կամ դրանց հնարավորության դեպքերում։
Այս մասին փետրվարի 14-ին կայացած ասուլիսին ասաց «Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերության գլխավոր տնօրեն Կարեն Հարությունյանը։
«Նախօրոք հայտարարվում է, կատարվում է հոսանքազրկում և սահմանված ժամերում պարտավոր են վերականգնել։ Պլանային անջատումներն իրավունք չունեն լինել անսպառ»,-ընդգծեց գլխավոր տնօրենը։