Բաժիններ՝

Լեհաստանի բանակի թիվը 2024 թ․ վերջին կարող է հասնել 220 հազարի

Լեհաստանի զինված ուժերը մինչև 2024 թվականի վերջը կունենան մոտ 220 հազար զինվոր և սպա, տարեցտարի բանակի թիվը կավելանա։ Ինչպես տեղեկանում ենք ՏԱՍՍ-ից, այս մասին հայտարարել է Լեհաստանի ազգային պաշտպանության նախարար Վլադիսլավ Կոսինյակ Կամիշը։

«Մինչև այս տարվա վերջը Լեհաստանի բանակի զինծառայողների թիվը կարող է հասնել մոտ 220 հազարի», – ասել է նախարարը Polsat հեռուստաալիքի եթերում։

Լեհաստանի պաշտպանական գերատեսչության ղեկավարը նշել է, որ լեհական բանակն ունի «(բանակի թվաքանակը) մեծացնելու վիթխարի հնարավորություններ՝ ակտիվ պահեստազորի տեսքով»։

Լեհաստանի պաշտպանության նախարարության` 2023 թվականի հոկտեմբերի տվյալներով` երկրի զինված ուժերի թվաքանակը կազմել է մոտավորապես 187 հազար զինվոր և սպա։ Գերատեսչության նախկին ղեկավար Մարիուշ Բլաշչակն անհրաժեշտ է համարել լեհական բանակի անձնակազմը հասցնել 300 հազարի:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս