Մեր երկրի ղեկավարի պաշտոնը զբաղեցնողն ասում է, որ մեր սահմանադրությունը և մենք խնդիր ունենք, որովհետև ադրն ու Թուրքիան են այդպես ասում. Հովհաննես Ավետիսյան

Պետական կառավարման մասնագետ, տնտնեսագետ Հովհաննես Ավետիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Մեր երկրի ղեկավարի պաշտոնը զբաղեցնողն ասում է Եվրոպական Միության հետ կմերձենանք այնքան ինչքան իրենք նպատակահարմար կհամարեն:

Մեր երկրի ղեկավարի պաշտոնը զբաղեցնողն ասում է, որ մեր սահմանադրությունը և մենք խնդիր ունենք, որովհետև ադրն ու Թուրքիան են այդպես ասում:

Մեր երկրի ղեկավարի պաշտոնը զբաղեցնողն Ռուսաստանի հետ մի քանի տասնյակ փաստաթուղթ է ստորագրել և/կամ պարտավորություն է ստանձնել (նայեք կառավարության ծրագրերը), որով Հայաստանը Ռուսաստանի հետ լինելու է միասնական էներգետիկ, գազային, առևտրային և այլ համակարգերում:

Այսպիսով, մեր երկրի ղեկավարի պաշտոնը զբաղեցնողն կատարում է նաև այն ինչ Ռուսաստանն է թելադրում:

Մեր երկրի ղեկավարի պաշտոնը զբաղեցնողն ասում է, որ ինքը իզմեր չունի, կնշանակի նաև, որ սկզբունքներ չունի:

Հիմա հարց, եթե մենք շարունակաբար հանդուրժում ենք, որ մեր երկրի ղեկավարը քաղաքական մարմնավաճառ է, մենք ո՞վ ենք այդ դեպքում»:

Տեսանյութեր

Լրահոս