Բաժիններ՝

Հայաստանցիները նախընտրում են MasterCard-ը

Եռամսյակի վերջի դրությամբ շրջանառության մեջ գտնվող քարտերի ընդհանուր քանակը կազմել է 1.3 մլն, որը նախորդ եռամսյակի համեմատությամբ ավելացել է 10%-ով: Մասնավորապես՝ ԱրՔա քարտերի քանակը նախորդ եռամսյակի վերջի համեմատությամբ ավելացել է 8%-ով և կազմել 492 հազար: Այս մասին նշվում է ՀՀ ԿԲ 2012 թվականի 4-րդ եռամսյակի բանբերում։

Միջազգային քարտային համակարգերի քարտերի քանակն ավելացել է 11%-ով` կազմելով 831 հազար: Այդ թվում՝ VISA քարտերն ավելացել են 9%-ով և կազմել 521 հազար, իսկ MasterCard-երը՝ 17%-ով և կազմել 265 հազար:

2012 թ. չորրորդ եռամսյակում ՀՀ տարածքում վճարային քարտերով իրականացվել է 323.3 մլրդ դրամի 5.5 մլն գործառնություն: Այդ թվում՝ քարտերով անկանխիկ գործառնությունների ծավալը կազմել է 28.4 մլրդ դրամ: Նշված անկանխիկ գործառնությունների ծավալում ինտերնետ միջավայրում իրականացված գործառնությունների ծավալը կազմել է 4.6 մլրդ դրամ (այդ թվում՝ էլեկտրոնային առևտուր՝ 1.2 մլրդ դրամ, քարտից քարտ փոխանցումներ՝ 3.5 մլրդ դրամ): Հաշվետու եռամսյակի ընթացքում քարտերով իրականացված անկանխիկ վճարումների ծավալը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ ավելացել է 39%-ով և կազմել է քարտային գործառնությունների 9%-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս