Արցախի և Հայոց պատմության ուրացումը մտա՞վ զորամասեր. Կարապետ Պողոսյան
Կարապետ Պողոսյանը գրում է. «Արցախի և Հայոց պատմության ուրացումը մտա՞վ զորամասեր։
Մի քանի տեղից ահազանգեր ենք ստացել, որ անցած հինգշաբթի` ամսի 8֊ին, հրահանգ է իջեցվել զորանոցներից անհապաղ հեռացնելու Գ.Նժդեհի նկարները, ԱՀ քարտեզը և Հայկական պետականությունների մասին պատմող պաստառները։
Ստորև ներկայացնում եմ այն պաստառները, որոնք հանվել են, նշեմ, որ նախկինում սրանք պատվիրված են եղել ՊՆ֊ի կողմից, որպես գույք տրամադրված են եղել բոլոր զորամասերին և դրանց փակցնելը եղել է պարտադիր։
Ինձ պատմեցին, որ որոշ տեղեր զինվորները նաև ընդդիմացել են, օրինակ հոսպիտալներից մեկում ուրացման դեմ մեծ աղմուկ են բարձրացրել բուժառու զինվորները և հարցը լուծելու համար ներգրավվել են ռազմական ոստիկաններ։
Այս պահին փորձում ենք երևույթի մասին տեղեկություններ հավաքել նաև այլ զորամասերից և ակնկալում ենք ՊՆ պարզաբանումը»։