Ով է տեսել մի երկիր` առանց զարգացման ծրագրի, առանց բանակը զորացնելու մտադրության, առանց դաշնակիցների և զինուժի, բան ու գործը թողած խոսա միայն և միայն խաղաղոււթյունից. Լևոն Ջավախյան

Գրող, արձակագիր Լևոն Ջավախյանը գրել է․ «ԱՄԵՆԱԽԱՂԱՂ ՏԵՂԸ

Իշխանությունները վիզ դրած խաղաղություն են տենչում։ Տենչում են մուրացիկի համառությամբ։ Կապիտուլյանտի խաղաղասիրությունը վարակել է և իր հպատակներին։ Բոլոր խնջույքները սկսվում և ավարտվում են խաղաղության համար բաժակ բարձրացնելով։ Չեն էլ մտածում, թե իրենց ուզածից թշնամին ուզու՞մ է, թե՞ ոչ։ Ով է տեսել մի երկիր` առանց զարգացման ծրագրի, առանց բանակը զորացնելու մտադրության, առանց դաշնակիցների և զինուժի, բան ու գործը թողած խոսա միայն և միայն խաղաղոււթյունից։ Խաղաղությունը չի կարող պետության դոկտրինա լինել. ԽԱՂԱՂՈՒԹՅՈԻՆ ԿԱՄ ԼԻՆՈՒՄ Է, ԿԱՄ ԷԼ ՉԻ ԼԻՆՈՒՄ։ Խաղաղության հասնելու միայն մի ճանապարհ կա` լինել զորեղ, հզոր, միասնական, խելոք, դիվանագետ…

Շարունակ հալվա ասելով բերանը չի քաղցրանա։ Ով շատ, անչափ, խելքից դուրս, անհամբեր խաղաղություն է փնտրում, ես գիտեմ նրա տեղը։ Թող դիմեն ինձ և ես անհատույց, առանց մի որևէ ետին մտքի ցույց կտամ նրա գտնվելու վայրը։ Հիմա ամենխաղաղ տեղը ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏՆ Է»։

Տեսանյութեր

Լրահոս