«Արմավիր» ՔԿՀ կալանավորի մոտ տեսակցության եկածի ներքնազգեստից մեթամֆետամինի և հերոինի նմանվող զանգվածներ են հայտնաբերվել

ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայության կենտրոնական մարմնի օպերատիվ վարչության «Արմավիր» տարածքային բաժնի ծառայողները փետրվարի 9-ի ժամը 11։20-ի սահմաններում, հիմնարկի բնակելի գոտի մուտք գործելուց առաջ անձնական զննության են ենթարկել «Արմավիր» քրեակատարողական հիմնարկի կալանավորված անձ Ա․ Մ․-ի մոտ կարճատև տեսակցության եկած քաղաքացի Գ․ Ս․-ին։

Ինչպես տեղեկացրին ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայությունից, Գ․ Ս․-ի ներքնազգեստի արտաքին հատվածից հայտնաբերվել է հինգ առանձնացված փաթեթ, որոնցից երեքում առկա են եղել մեթամֆետամին տեսակի թմրամիջոցին նմանվող, ընդհանուր 4․59 գրամ քաշով զանգվածներ, իսկ մյուս երկուսում՝ հերոին տեսակի թմրամիջոցին նմանվող, ընդհանուր 1․33 գրամ քաշով զանգվածներ։

Ըստ աղբյուրի՝ քաղաքացի Գ․Ս․-ն ձերբակալվել է օպերատիվ վարչության «Արմավիր» տարածքային բաժնի ծառայողների կողմից և հայտնաբերված զանգվածների հետ միասին ներկայացվել ՀՀ քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչության Վաղարշապատի քննչական բաժին։

Տեսանյութեր

Լրահոս