Բաժիններ՝

Գազը կթանկանա 35-45%-ո՞վ

Ինչպես արդեն բազմիցս նշել ենք, արդեն մեկ տարուց ավելի է, ինչ Պետական եկամուտների կոմիտեի հրապարակած տեղեկատվության համաձայն, Հայաստան ներմուծվող 1000 խմ բնական գազի գինը կազմում է 230-240 ԱՄՆ դոլար: Սակայն նախագահական ընտրություններից առաջ Հայաստանում իրացվող գազի սակագինը չէր բարձրանում:

168.am-ի տեղեկություններով, այժմ ՀՀ տնտեսական իշխանությունները ակտիվորեն փորձում են նոր սակագին ներկայացնել: Բանն այն է, որ մի կողմից, այն, պետք է գոհացնի ռուսական «Գազպրոմին»՝ որպես բաժնետիրոջ, և չի կարող շատ քիչ բարձրանալ: Մյուս կողմից, Հայաստանում բնական գազի զգալի թանկացումը կարող է էլ ավելի խորացնել երկրում սոցիալական լարվածությունը:

168.am-ի տեղեկություններով, այժմ քննարկման փուլում է այն տարբերակը, որի համաձայն, գազը Հայաստանի բնակչությանը կվաճառվի 170-190 դրամով՝ ներկայիս 132 դրամի փոխարեն: Իսկ իրավաբանական անձանց մատակարարվող գազի սակագինը ավելի բարձր կլինի, քան բնակչությանը: Հիշեցնենք, որ այժմ կազմակերպությունները գազը սպառում են 1000 խմ-ի դիմաց 243 դոլարով, այն դեպքում, երբ բնակիչները դրա համար վճարում են մոտ 320 դոլար:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս