Բաժիններ՝

Թաքեր Կառլսոնը հայտնել է Վլադիմիր Պուտինի հետ աղմկահարույց հարցազրույցի հրապարակման օրը

Ամերիկյան հայտնի լրագրող Թաքեր Կառլսոնի հարցազրույցը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ կհրապարակվի փետրվարի 8-ին։ Այս մասին լրագրողը հայտնել է Instagram-ի իր էջում։

Ըստ հրապարակման՝ աղմկահարույց հարցազրույցը կհրապարակվի փետրվարի 8-ին, Արևելյան ստանդարտ ժամանակով ժամը 18։00-ին (Երևանի ժամանակով փետրվարի 9-ին, ժամը 03։00-ին), Tucker Carlson.com կայքում։

Լրագրողը Պուտինի հետ հարցազրույց է վարել փետրվարի 7-ին, իսկ փետրվարի 8-ի գիշերն արդեն մեկնել է Ռուսաստանից։

Համացանցում տարբեր կերպ են արձագանքել Պուտինի հետ հարցազրույց վարելու՝ Թաքեր Կառլսոնի որոշմանը։ Շատերը քննադատաբար են մոտեցել դրան։

Կառլսոնը հայտնել է, որ կփորձի հարցազրույցի պայմանավորվածություն ձեռք բերել նաև Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիի հետ։

Փետրվարի 6-ին լրագրողը X սոցիալական հարթակում տեսանյութ էր հրապարակել, որում խոսում էր առաջիկա հարցազրույցի մասին։ Տեսանյութը բավական մեծ հետաքրքրություն էր առաջացրել։ Այն ունի արդեն գրեթե 96 միլիոն դիտում։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս