ՀՅԴ-ն 65 հոգանոց ցուցակ է ներկայացրել
Քիչ առաջ Երևանի ավագանու ընտրություններին մասնակցելու համար Կենտրոնական ընտրական հանձնաժողով անհրաժեշտ փաստաթղթեր է ներկայացրել նաև «Հայ հեղափոխական դաշնակցությունը» կուսակցությունը: ՀՅԴ-ի համամասնական ցուցակը գլխավորում է ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Արմեն Ռուստամյանը, երկրորդը ՀՅԴ Բյուրոյի անդամ Աղվան Վարդանյանն է, երրորդը` ՀՅԴ ԳՄ փոխներկայացուցիչ Արսեն Համբարձումյանը:
168.am-ին ԿԸՀ մամուլի քարտուղար Հերմինե Հարությունյանը տեղեկացրեց, որ կուսակցության ցուցակը բաղկացած է 65 հոգուց:
Հիշեցնենք, որ այն ուժերը, որոնք ցանկանում են մասնակցել մայիսի 5-ի Երևանի ավագանու ընտրություններին, անհրաժեշտ փաստաթղթերը պետք է ներկայացեն մինչև մարտի 21-ը ժամը 18:00: