Բաժիններ՝

ԵՄ խորհուրդը և Եվրախորհրդարանը պայմանավորվել են ավելացնել ներդրումները պաշտպանական տեխնոլոգիաների ոլորտում

ԵՄ Խորհրդի Բելգիայի նախագահությունը և Եվրախորհրդարանի բանագնացները նախնական համաձայնության են հասել Եվրոպայի համար ռազմավարական տեխնոլոգիաների հարթակի (STEP) շուրջ, որը նախատեսում է 1,5 միլիարդ եվրոյի ներդրումների ավելացում պաշտպանական մշակումների համար: Այս մասին նշվում է ԵՄ խորհրդի տարածած մամուլի հաղորդագրությունում:

«Պաշտպանության ոլորտում ներդրումային հնարավորությունները մեծացնելու համար լրացուցիչ 1,5 միլիարդ եվրո կհատկացվի Պաշտպանության եվրոպական հիմնադրամին», – նշվում է հաղորդագրությունում:

«Այսօրվա համաձայնագրի շնորհիվ մենք կմիավորենք ԵՄ-ի բյուջեից ֆինանսավորումը՝ մոբիլիզացնելու ներդրումները խորը և թվային տեխնոլոգիաների, մաքուր տեխնոլոգիաների և կենսատեխնոլոգիաների ոլորտում, որոնք որոշիչ նշանակություն ունեն Եվրամիության կողմից այդ ռազմավարական հատվածներում մրցակցային առավելությունը պահպանելու գործում», – հայտարարել է Բելգիայի արտգործնախարար Հաջա Լաբիբը։

STEP հարթակի նպատակն է մոբիլիզացնել ներդրումները ռազմավարական տեխնոլոգիաների բնագավառում։

Նախնական համաձայնագրին այժմ պետք է հավանություն տան ԵՄ խորհուրդն ու Եվրախորհրդարանը՝ նախքան երկու ինստիտուտների կողմից պաշտոնական հաստատումը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս