Աղվան Հովսեփյանը նոր նշանակումներ է կատարել
ՀՀ գլխավոր դատախազի հրամանով 2013 թվականի մարտի 19-ին աշխատանքից ազատվել է ՀՀ գլխավոր դատախազության ընդհանուր բնույթի հանցագործությունների գործերով վարչության պետ Սուրիկ Պարսամյանը։ Իսկ նրա փոխարեն մարտի 21-ի հրամանով վարչության պետ է նշանակվել Դավիթ Սարգսյանը՝ ազատվելով Շիրակի մարզի դատախազի պաշտոնից։
ՀՀ գլխավոր դատախազի` մարտի 21-ի հրամաններով կատարվել են նաեւ այլ փոխատեղումներ։ Մասնավորապես՝ Շիրակի մարզի դատախազ է նշանակվել Լոռու մարզի դատախազ Կարեն Շահբազյանը, իսկ Լուռու դատախազ է նշանակվել Արմավիրի դատախազ Հակոբ Ղարախանյանը։
ՀՀ գլխավոր դատախազություն