Րաֆֆի Հովհաննիսյան. Քիչ հետո կհրապարակվի «Ժառանգության» ցուցակը
Քիչ հետո «Ժառանգություն» կուսակցության խոսնակ Հովսեփ Խուրշուդյանը կընթերցի «Ժառանգություն» կուսակցության Երևանի ավագանու ընտրությունների իրենց ցուցակը:
Այս մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց Րաֆֆի Հովհաննիսյանը: «Քիչ հետո դուք կիմանաք՝ ով կլինի հաջորդ քաղաքապետը: Ես կարևորում եմ ցանկացած ընտրություն, որովհետև ժողովրդի հանրային քվեով է, սահամանդարական իրավունքի պայքարով է, որ հասել ենք այս զարթոնքին:
Յուրաքանչյուրը կարող է չմասնակցի ընտրություններին, ինչպես երկու ամիս առաջ արեցին շատ կուսակցական խմբեր, որովհետև կար ճիշտ պատճաբանություն, ոչ թե պատրվակ: Մենք կարևորում ենք յուրաքանչյուր ընտրություն, հասկանում ենք այն իրականությունը, որի մեջ ապրում ենք, և այդ իրականությունը փոխելու հանգամանքը պետք է տանենք մինչև ավարտը»,- նշեց նա:
Րաֆֆի Հովհաննիսյանը հայտնեց, որ ինքն անձամբ չի մասնակցելու Երևանի ավագանու ընտրություններին, որովհետև, նրա խոսքով, ունի այլ պատասխանատվություն ժողովրդի նկատմամբ և պատրաստ է դա իրացնել մինչև վերջ:
««ժառանգություն» կուսացությունն իր դրոշը խոնարհելով փորձեց ի մի բերել քաղաքական լայն դաշտը, բայց, ցավոք սրտի, պետք է արձանագրեմ, որ շատերը որոշեցին առանձին մասնակցել: Իհարկե, լավ կլիներ, որ սա լիներ լայն ճակատով՝ չստացվեց, բայց երբ մենք ընթերցենք մեր ցուցակը՝ կտեսնեք, որ «ժառանգությունը» մնացել է իր սկզբունքին, դրոշը խոնարհած, ծառայել շարքային քաղաքացուն ու քաղաքացիական լայն ճակատով մասնակցում է ընտրություններին»,- նշեց նա:
Րաֆֆի Հովհաննիսյանը դիմեց նաև հավաքվածներին, իրեն այցելողներին՝ խնդրանքով՝ չհարցնել իր որպիսության մասին, որովհետև ինքը լավ է: