Որքան է շարունակվելու դոլարի վերելքը
«ՆԱՍԴԱՔՕԷՄԷՔՍ Արմենիա» բորսայում այսօր՝ մարտի 21-ին, դոլարի միջին փոխարժեքը կազմել է 419.18 դրամ , ինչը երեկվա համեմատ բարձր է 0.16%-ով կամ 0.68 դրամով։ Բորսայում վաճառվել է ընդհանուր առմամբ 10 միլիոն 500 հազար դոլար։
Առևտրային բանկերն այս պահին դոլարը գնում են միջինը 417 դրամով, վաճառում՝ 421 դրամով։