Ստորագրահավաքը տեղափոխվել է նաև Գյումրիի Թատերական հրապարակ (տեսանյութ)
Գյումրիում մեկնարկել է «Ժառանգություն» կուսակցության նախաձեռնած ստորագրահավաքը: Այսօր արդեն ստորագրահավաքի կազմակերպիչները գործընթացը տեղափոխել են Գյումրու դրամատիկական թատրոնի տարածք: Ժառանգություն կուսակցության ներկայացուցիչները արձանագրել են, որ գյումրեցիները բավականին ակտիվ են: Այս մասին տեղեկացնում է ԳԱԼԱ-ն:
Շատերը պատրաստակամ են թողնել իրենց ստորագրությունը՝ այդ կերպ իրենց բողոքի ձայնը լսելի դարձնելու ակնկալիքով: Գյումրեցիները նշում են, որ միանալով ստորագրահավաքին` իրենք փորձում են տեր կանգնել իրենց ձայնին: Նշենք, որ ստորագրահավաքի գործընթացը շարունակական է: