Բաժիններ՝

Դիարբեքիրում ընթերցել են Օջալանի պատմական կոչը

Թուրքական Dünya Bülteni լրատվական կենտրոնի փոխանցմամբ՝ Դիարբեքիրում արդեն մի քանի ժամ է, ինչ մեկնարկել են Նովրուզի (Նոր տարի) տոնակատարությունները: Դրանց շրջանակներում, ինչպես և ակնկալվում էր, ընթերցվել է քուրդ առաջնորդ, Մարմարա ծովի Իմրալը կղզում 1999 թվականից ցմահ ազատազրկում կրող Աբդուլլահ Օջալանի պատմական, խաղաղասիրական» ուղերձը:

Քրդերենով գրված Օջալանի այդ կոչն առաջինն ընթերցել է Փերվին Բուլթանը: Նամակում Օջալանն ընդգծել է, որ իմպերիալիստներն ու արտաքին միջամտությունները վերջին 200 տարում փչացրել են թուրք-քրդական եղբայրությունը: Օջալանը PKK-ի մարտիկներին կոչ է արել հանուն նոր Թուրքիայի վերջ դնել պայքարի ռազմական ձևին և անցում կատարել ժողովրդավարական, քաղաքական պայքարին. «Հանձնե՛ք զենքերը և լքե՛ք երկիրը (քաշվել Հյուսիսային Իրաք)»:

Օջալանը հիշեցրել է, որ հարցի լուծման նպատակով զոհաբերել են տասնյակ տարիներ, ինչը, սակայն, անհետևանք չի անցել. «Այսուհետ պետք է միասին լինեն Անատոլիան ու Քրդստանը: 1920-ական թվականներին միասին մարտնչեցինք ու զոհեր տվեցինք, մեզ բաժանողը կապիտալիզմը եղավ:

Այժմ եկել է հեռատեսության, ժողովրդավարության, պրագմատիկ քաղաքականության ժամանակաշրջանը: Թուրք ժողովուրդը և քուրդ ժողովուրդը կանգնեցնելու են թափվող արյունը»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս