Բաժիններ՝

Լեհաստանը պատրաստվում է ամենավատ ռազմական սցենարներին. ՊՆ ղեկավար

Լեհաստանը լրջորեն է վերաբերվում ռազմական սպառնալիքներին աշխարհի տարբեր ծայրերում՝ չբացառելով հարձակումները Ռուսաստանի կողմից: Այս մասին Super Express-ին տված հարցազրույցում հայտնել է Լեհաստանի պաշտպանության նախարար Վլադիսլավ Կոսինյակ Կամիշը՝ պատասխանելով ՌԴ-ի կողմից հնարավոր հարձակման նախապատրաստման մասին հարցին։

«Ես շատ լուրջ եմ վերաբերվում վատթարագույն սցենարներին։ Ես դիտարկում եմ բոլոր սցենարները և առավել լուրջ եմ վերաբերվում վատագույններին: Դրանք դատարկ խոսքեր չեն», – Կամիշի խոսքերն է մեջբերում «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը։

Նախարարը հայտնել է, որ «իրավիճակն ամբողջ աշխարհում չափազանց լուրջ է»։

«Սա ոչ միայն Ուկրաինան է, այլև Սև ծովի և Խաղաղ օվկիանոսի տարածաշրջանը», – նշել է նա։

Ըստ Լեհաստանի պաշտպանության նախարարի՝ պետք է պատրաստ լինել յուրաքանչյուր սցենարի:

«Ուստի մենք աուդիտ ենք անցկացնում, եզրակացություններ անում, լրացնում սպառազինության պակասը: Խոշոր գնումները շատ կարևոր են, բայց ինձ համար պակաս կարևոր չէ զինվորների անհատական ​​հանդերձվածությունը», – նշել է նա։

Նախարարը հիշեցրել է Բրյուսել կատարած վերջին ուղևորության ժամանակ իր արած պաշտոնական հայտարարության մասին, որ 2024-2025 թվականներին լեհական զորամասերը պատրաստ կլինեն միանալու Եվրամիության արագ արձագանքման ուժերի ստեղծմանը։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս