Բաժիններ՝

Գազայում հրադադարի շուրջ Փարիզում պատրաստված համաձայնագրի նախագիծը չի գոհացրել ՀԱՄԱՍ-ին. Al Mayadeen

Պաղեստինյան արմատական ՀԱՄԱՍ շարժումը համաձայն չէ Գազայի հատվածում հրադադարի համաձայնագրի պայմաններին, որը մշակվել է Փարիզում կայացած բանակցությունների ընթացքում։

Al Mayadeen-ի աղբյուրները հայտնել են, որ այն չի համապատասխանում պատերազմը դադարեցնելու՝ պաղեստինյան շարժման տեսլականին և կարող է թույլ տալ Իսրայելին շարունակել ռազմական գործողությունները:

Լրատվամիջոցը, հղում անելով աղբյուրների, նշել է, որ «Փարիզի համաձայնագիրը վերաբերում էր գերիների փոխանակմանը, սակայն ամբողջությամբ անտեսում էր զինադադարը և զորքերի դուրսբերումը Գազայից այն դեպքում, երբ դիմադրության ուժերն այդ հարցերն առանձնացնում են որպես հանգուցային»:

Ըստ Al-Mayadeen-ի տվյալների՝ համաձայնագրում չկա կետ, որը հաստատում է, որ հրադադարի ավարտից հետո զինադադար կլինի, և չկա ոչ մի տարածաշրջանային կամ միջազգային երաշխիք, որ Իսրայելը դրանից հետո չի վերսկսի ռազմական գործողությունները։

Al-Mayadeen-ին հայտնի է դարձել, որ մի քանի օրից Կահիրեում տեղի կունենա հանդիպում, որին կմասնակցեն մի քանի այլ երկրների ներկայացուցիչներ։ Այս հանդիպումը կներառի «խորը և համապարփակ քննարկում», որի արդյունքներին կծանոթանա ՀԱՄԱՍ-ը, և միայն դրանից հետո կտրվի վերջնական պատասխանը։

Փարիզի բանակցություններին մասնակցել են Եգիպտոսը, Կատարը, Իսրայելը և ԱՄՆ-ն։

ՀԱՄԱՍ-ի մոտ դեռ մնում է 100-ից ավելի պատանդ, որոնց Իսրայելը ցանկանում է փուլ առ փուլ վերադարձնել հրադադարի ընթացքում։ 2023 թ․ նոյեմբերին կողմերի միջև հաստատվել էր 7-օրյա հրադադար, որի ընթացքում տեղի էր ունեցել պատանդների և Իսրայելում պահվող պաղեստինցի բանտարկյալների փոխանակում։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս