Չիլիում անտառային հրդեհների զոհ է դարձել առնվազն 112 մարդ
Չիլիի Վալպարաիսոյի նահանգում անտառային հրդեհների պատճառով առնվազն 112 մարդ է զոհվել։ Նահանգում արտակարգ դրություն է հայտարարվել։
Երկրի նախագահ Գաբրիել Բորիչը հայտարարել է, որ երկիրը կանգնած է «մեծամասշտաբ ողբերգության առաջ»։
Հարյուրավոր մարդիկ անհետ կորած են․ իշխանությունները մտավախություն ունեն, որ զոհերի թիվը կարող է ավելանալ։
Հրդեհները, որոնք մեծ թափ են հավաքել փետրվարի 2-ին, սպառնում են Վինա դել Մար և Վալպարաիսո ծովափնյա քաղաքներին, որոնք շատ հայտնի են զբոսաշրջիկների շրջանում։
Չիլիի իշխանությունները հրդեհներից ամենաշատը տուժած շրջաններում ժամը 21։00-ից պարետային ժամ են հայտարարել և զինվորականների են ուղարկել հրդեհաշիջման աշխատանքներին մասնակցելու։
Ներքին գործերի նախարարության տվյալներով՝ Չիլիում մոլեգնում են 165 անտառային հրդեհներ, որոնք միայն Վինա դել Մարի և Կիլպեի շրջաններում ոչնչացրել են շուրջ 14 000 տուն