Սերգեյ Ռ.-ն համակարգչային տեխնիկայի օգտագործմամբ հափշտակություն էր կատարել
ՆԳՆ ոստիկանության Կենտրոնական բաժնի քրեական հետախույզները, իրացնելով օպերատիվ տվյալները, հունվարի 31-ին Արմավիրի մարզի Ոսկեհատ գյուղում հայտնաբերել և բաժին են տեղափոխել 29-ամյա Սերգեյ Ռ.-ին:
Նա հետախուզվում էր ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 181-րդ հոդվածի (Հափշտակությունը, որը կատարվել է համակարգչային տեխնիկայի օգտագործմամբ) մեղադրանքով:
Խափանման միջոցը՝ բացակայելու արգելք: