Բաժիններ՝

Մարշալ Բաղրամյանի թոռը ժամանել է Երևան. մամուլ

«Մեր տեղեկություններով՝ տևական ժամանակ է, ինչ Հայաստանում է և Րաֆֆի Հովհաննիսյանի կողքին է Լևոն Բաղրամյանը»,- գրում է «Հրապարակ» օրաթերթն ու հավելում.

«Հիշեցնենք՝ մեր թերթը տեղեկացրել էր, որ Րաֆֆի Հովհաննիսյանը, նախքան ընտրությունները, նրան առաջարկել էր ԱՄՆ-ից գալ Հայաստան, դառնալ իր շտաբի պետը: Վերջինս չէր համաձայնել:

Սակայն, ինչպես տեղեկացրին մեր աղբյուրները, ընտրությունների վերջին շաբաթում Բաղրամյանը եկել էր և այսօր այստեղ է: Ավելին՝ ինքն է համակարգում Ազատության հրապարակում ընթացող ասուլիսները:

Հիշեցնենք, որ Լևոն Բաղրամյանը Մարշալ Հովհաննես Բաղրամյանի զարմիկն է, ապրում է ԱՄՆ-ում, 12 տարեկան է եղել, երբ տեղափոխվել են Միացյալ Նահանգներ, աշխատում էր ամերիկյան Կոնգրեսում, որպես փորձագետ՝ մասնակցել էր Օբամայի քարոզարշավին, Հայաստան գալու առիթով թողել է փորձագետի աշխատանքը, Րաֆֆի Հովհաննիսյանի որդու՝ Կարինի ընկերն է և գնահատվում է որպես առավել չափավոր կուրսի կողմնակից:

Ի դեպ, ըստ լավատեղյակների, Կարինը միակն է, ում լիարժեք վստահում է Րաֆֆին և կիսվում: Որոշ գնահատումներով, հենց Կարինն է մոդերացնում հոր՝ Րաֆֆու աշխատանքային օրակարգը»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս