Սիրիան դիմել է ՄԱԿ-ին՝ խնդրելով հետաքննել քիմիական զենքի կիրառման մանրամասները
Սիրիական SANA պետական լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Սիրիայի իշխանությունները դիմել են ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Պան Գի Մունին՝ խնդրելով ստեղծել անկախ հանձնաժողով, որը կհետաքննի զինված ընդդիմության կողմից քիմիական զենքի կիրառումը:
Այս մասին նշված է Սիրիայի ԱԳՆ-ի տարածած հայտարարության մեջ: Դրանում նաև ասվում է, որ սիրիական կողմի տվյալ առաջարկը ևս մեկ անգամ հաստատում է այն, որ Սիրիան ձգտում է հասնել այդ հանցագործության բոլոր դետալների բացահայտմանը:
Սիրիայի իշխանությունները երեքշաբթի հայտարարեցին, որ ապստամբները քիմիական զենք են կիրառել Հալեպի նահանգում, ինչի հետևանքով զոհվել է 25 և վիրավորվել է 110 մարդ: Ապստամբներն իրենց հերթին պնդում են, թե քիմիական զենքը կիրառել են կառավարական զորքերը: Թուրքիան իր հերթին հայտարարել է, որ կապ չունի տվյալ միջադեպի հետ: