Թուրքիան 1-ինն է Մերձավոր Արևելքի ամենուժեղ բանակների տասնյակում
Ամերիկյան «GlobalFirePower»-ը հրապարակել է 2024-ի Մերձավոր Արևելքի ամենաուժեղ 10 բանակների ցանկը։ Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։
Մերձավոր Արևելքի ամենաուժեղ բանակների ցանկը գլխավորում է Թուրքիան։ Նշվում է, որ Թուրքիան ունի 520․000 գործող զինծառայող և 400․000-անոց պահեսազոր, ինչպես նաև 1069 ինքնաթիռ և ուղղաթիռ ու առանձնանում է հատկապես անօդաչու թռչող սարքերի տեխնոլգիաներով։ Ընդհանուր առմամբ պատերազմին պատրաստ մարդկանց թիվը մոտ 43 մլն է։
2-րդ տեղում Իրանն է։ Նշվում է, որ չնայած պատժամիջոցներին՝ Իրանը ունի 600․000 զինծառայող, 551 ինքնաթիռ ու ուղղաթիռ։ Իսկ պատերազմին պատրաստ մարդկանց ընդհանուր թիվը կազմում է 50 մլն։
3-րդ տեղում Եգիպտոսն է՝ 9 մլրդ դոլար բյուջեով, 685․000 բանակով, 238 ռազմական ինքնաթիռով, 338 ուղղաթիռով և 5000-ից ավելի տանկով և զրահապատ մեքենայով։ Եգիպտոսի նավատորմը բազկացած է 42 պարեկային նավից, 20 ռազմանավից և 8 սուզանավից։
4-րդ տեղում Իսրայելն է՝ 24 մլրդ դոլար բյուջեով, 526․000 զինվորով, 241 ռազմական ինքնաթիռով և 146 ուղղաթիռով, 370 տանկով և 43-ից ավելի զրահապատ մեքենայով։
Առաջին հնգյակը եզրափակում է Սաուդյան Արաբիան՝ 71 մլրդ դոլար բյուջեով, 75․000 ցամաքային բանակով, 283 ռազմական ինքնաթիռով, 262 ուղղաթիռով, մոտ 500 տանկով և 11 ռազմանավով։
6-րդ տեղում Իրաքի բանակն է։ Նշվում է, որ Իրաքը ունի 5 մլրդ դոլար բյուջե, 175․000 զինվորական, 848 տանկ և 40․000-ին մոտ զրահատեխնիկա։
Արաբական Միացյալ Էմիրությունների (ԱՄԷ) բանակը 15․5 մլրդ դոլար բյուջեով և 44․000 բանակով, 99 ռազմական ինքնաթիռով և 246 ուղղաթիռով յոթերորդ տեղում է։
8-րդ տեղում 1․4 մլրդ դոլար բյուջեով, 130․000 զինվորով, 168 ռազմական ուղղաթիռով և 153 ուղղաթիռով Սիրիան է։
Իններորդ տեղում Կատարն է՝ 14 մլրդ դոլար բյուջեով, 42․500 բանակով, 67 ուղղաթիռով, 12 բեռնատար ինքնաթիռով և 92 ռազմական ինքնաթիռով։
Տասնյակը եզրափակում է Քուվեյթը՝ 9․5 մլրդ դոլար բյուջեով, 60․000 զինվորով, 36 ռազմական ինքնաթիռով և մոտ 400 տանկով։